Facebook-ի լսարանն աճել է մինչեւ 1,32 մլրդ օգտատեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցից ամսական թեկուզ մեկ անգամ օգտվում է 1,32 մլրդ մարդ. վերջին երեք ամսվա ընթացքում սոցցանցի լսարանն ավելացել է 40 մլն օգտատերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Facebook-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Սակայն հարկ է նշել, որ Facebook-ի լսարանի աճի տեմպերը մնում են վերջին մի քանի եռամսյակների մակարդակի վրա: Նախորդ եռամսյակում Facebook-ի լսարանն աճել էր 50 մլն օգտատերով, մինչ այդ՝ եւս 40 միլիոնով:
Սոցցանցի շարժական ծառայություններից ամսական օգտվում է 1,07 մլրդ մարդ՝ մեկ երրորդով ավելի, քան մեկ տարի առաջ:
Facebook ընկերության շարժական հավելվածների օգտատերերի օրական թիվը 2014 թվականի հունիսին կազմել է 654 մլն. այդպիսով, ակտիվ շարժական լսարանը տարվա ընթացքում ավելացել է 41 տոկոսով: