Քաշաթաղում ականի պայթյունից տուժած Արմավիրի քաղաքապետը և վիրավորներից ևս մեկը վիրահատվել են
2 րոպեի ընթերցում
![Քաշաթաղում ականի պայթյունից տուժած Արմավիրի քաղաքապետը և վիրավորներից ևս մեկը վիրահատվել են](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/07/770304.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ականի պայթյունից վիրավորված Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, ինչպես նաև Գառնիկ Ավետիսյանին վիրահատել են, իսկ Արթուր Բաղդասարյանի վիրահատությունը դեռևս տեղի չի ունեցել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը տեղեկացրեց, որ վիրահատել են Ռուբեն Խլղաթյանի ձեռքի 5-րդ կոտրված մատը, իսկ գանգուղեղային սալջարդի համար վիրահատության կարիք չկա: «Գառնիկ Ավետիսյանը, ով սրունքի բաց կոտրվածք էր ստացել, ևս բարեհաջող վիրահատություն է ենթարկվել, իսկ երրորդ վիրավորը` Արթուր Բաղդասարյանը, ով ունի ողնաշարի կոտրվածք, դեռևս չի վիրահատվել»,- նշեց նա` նշելով, որ երեքն էլ դեռևս գտնվում են վերականդանցաման բաժանմունքում:
Շուշան Հունանյանը նաև հայտնեց, որ բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր:
Առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում, ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել էր ականապատ տարածքում: Մեքենայում գտնված 4 անձանցից մեկը տեղում մահացել էր, իսկ 3-ը, որոնց թվում է նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ուղղաթիռով տեղափոխվել էին Երևան: