Կառավարությունը ջանք չի խնայելու խնդիրներին արագ լուծում տալու համար. ՀՀ վարչապետը հակիրճ ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 22-ին Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, նշեց, որ այս ընթացքում կատարված աշխատանքի գնահատականը թողնում է ժողովրդին:

«Ժողովուրդը պետք է ասի՝ արդարացան իր հույսերը, թե ոչ:Բայց ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք չունենք կախարդական փայտիկ, որ բոլոր խնդիրներին տանք լուծում: Մեր թիմը՝ նոր կառավարությունը, ամեն ինչ անում է, որ խնդիրներին լուծում տա: Իհարկե, ժամանակ է պետք և ֆինանսական ռեսուրսներ, բայց, մենք հետևողական ենք լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով` ինքը տեսնում է դրական տեղաշարժեր: «Մեր մոտեցումն այն է, որ կա խնդիր ու հարց՝ ուրեմն պետք է տալ լուծում, ոչ թե՝ հավաքվել քննարկել, հետո նորից հավաքվել ու քննարկել և այսպես շարունակ: Կոնկրետ հարցին՝ տալիս ենք լուծում: Բնակիչների բարձրացրած հարցերի նկատմամբ պատասխանատվություն ենք կրում և լուծում ենք տալիս՝ անկախ դրանից դա քաղաքացուն գոհացնում է, թե ոչ, մենք ճշմարտությունն ենք ասում»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշեց, որ չնայած այսօր առկա բազմաթիվ արտաքին և ներքին խնդիրներին` կառավարությունը տեսնում է մեր երկրի պայծառ ապագան: «ՀՀ կառավարության թիմով անելու ենք ամեն ինչ, ջանք չենք խնայելու, որ խնդիրներն արագ ու որակով փորձենք լուծել»,-նշեց ՀՀ վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնել է ընթացիկ տարվա ապրիլի 13-ից:

Հայերեն English Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս