Խճանկար

Facebook-ը ներկայացրել Է «Պահպանել» կոճակը հետաձգված ընթերցանության կամ նյութերին ծանոթանալու համար

1 րոպեի ընթերցում

Facebook-ը ներկայացրել Է «Պահպանել» կոճակը հետաձգված ընթերցանության կամ նյութերին ծանոթանալու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Facebook սոցիալական ցանցը ներկայացրել Է «Պահպանել» (Save) կոճակը հետաձգված ընթերցանության, նորություններին եւ տեսանյութերին ծանոթանելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամեն օր մարդիկ զանազան հետաքրքրական բաներ են գտնում ցանցի Էջերում, բայց միշտ չԷ, որ բավականաչափ ժամանակ են ունենում դրանց ուսումնասիրման համար,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:- Այժմ դուք կարող եք պահպանել այն ամենն, ինչ գտել եք Facebook-ի տարածություններում, հետագայում ծանոթանալու համար, երբ ավելի շատ ժամանակ լինի»:

Կոճակը կաշխատի բոլոր կրիչների վրա, ներառյալ այն սարքերը, որոնք աշխատում են Android եւ iOS շարժական պլատֆորմներով: «Դուք կարող եք պահպանել Համացանցի Էջերի դուր եկած հղումները, ֆիլմերը, շոուները եւ երաժշտությունը»,-նշել են ընկերությունում: Ինչպես հավաստիացրել են սոցցանցի ներկայացուցիչները, նոր գործառույթը մի քանի օր հետո մատչելի կլինի բոլոր օգտատերերի համար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում