ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատինամերիկյան երգչուհի Շակիրայի ֆեյսբուքյան էջը հավաքել է ռեկորդային թվով հավանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, փոփ աստղի էջը հավանել են ավելի քան 100 միլիոն անգամ: Այսպիսով, Շակիրայի էջը հավանումների քանակով գերազանցել է ռեփեր Էմինեմի էջին, որը սոցցանցերում ուներ 92 միլիոն հավանում: Այդ կապակցությամբ երգչուհին տեսանյութով շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին այսպիսի ակտիվություն ցուցաբերելու համար: Նրա կարծիքով` սոցիալական մեդիան օգնել է իրեն և մյուս արտիստներին հաղթահարել կամուրջը բեմի և հանդիսատեսի միջև:
Շակիրային նման ցուցանիշ գրանցելու համար շնորհավորել է «Ֆեսյբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: