Տարածաշրջանային

Բաքվում Իտալիայի դեսպանությունը արձագանքել է ադրբեջանցի պաշտոնյաների կամայական մեկնաբանություններին

1 րոպեի ընթերցում

Բաքվում Իտալիայի դեսպանությունը արձագանքել է ադրբեջանցի պաշտոնյաների կամայական մեկնաբանություններին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բաքվում Իտալիայի դեսպանության կայքում տեղադրվել է հայտարարություն,որտեղ մասնավորապես ասված է. «Կանխելու համար Ադրբեջանի Նախագահի` Հռոմկատարած այցելության ընթացքում ադրբեջանա-իտալական համատեղհայտարարության կամայական մեկնաբանությունները` հարկ ենք համարում ընգծել,որ որևիցե մտադրություն չկա խառնվելու ԵԱՀԿ հովանու ներքո Մինսկի խմբիեռակողմ համանախագահության կողմից վարվող Լեռնային Ղարաբաղիհակամարտության կարգավորման բանակցային գործընթացին»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարությունում նաև նշված է. «Իտալիան մշտապես համակարծիք է հիմնախնդրի վերաբերյալ ԵՄ միասնականկոնսոլիդացված դիրքորոշմանը և վերահաստատում է իր վստահությունը վարվողբանակցային գործընթացին և դրա շրջանակներում առաջարկված սկզբունքներին,աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի,Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից գործադրվողջանքերին»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում