Գետիկի նորակառույց եկեղեցու շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի գետիկ գյուղում այս տարվա ավարտին կսկսի գործել նորակառույց եկեղեցին, որը վեր է խոյացել Գետիկ գյուղի բնակիչ, բարերար Ռոբերտ Ղուլյանի միջոցներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գետիկի գյուղապետ Սարգիս Այունցը, եկեղեցու շինարարությունն ընթացել է երկու տարի, եւ այն մոտենում է ավարտին: Արդեն տեղադրված են ծածկը եւ գմբեթը, ընթանում են ներսի հարդարման աշխատանքները: Եկեղեցուն կից կառուցվում է նաեւ երեցտուն, որը կծառայի գործող եկեղեցու սպասավորների կարիքներին:

Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ Գետիկի նորակառույց եկեղեցու շինարարությունը կավարտվի այս տարվա աշնանը` տարածքի բարեկարգումով, իսկ տարեվերջին տեղի կունենա բացումը եւ օծումը, որով եւ Գեղարքունյաց թեմը կհարստանա եւս մեկ գործող ու նորոգ եկեղեցիով: «Ճամբարակի տարածքը, որտեղ գտնվում է Գետիկ գյուղը, համեմատաբար աղքատ է Հայ առաքելական եկեղեցու հավատի տներով, եւ այս եկեղեցու կառուցումը մեծ նշանակություն է ձեռք բերում ոչ միայն Գետիկի, այլ նաեւ տարածքի մի շարք համայնքների բնակիչների համար, ովքեր հավատի գործող տան խիստ կարիք ունեն»,-նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Քննարկվեցին տնտեսական տարբեր hամակարգերում Հայաստանի ներգրավվածության հեռանկարները

Հոկտեմբերի 15-ի միջոցառումների անոնս