Հասարակական

«Նոր Հալեպ» թաղամասի կառուցման ծրագիրը կախված է սիրիահայերի որոշումից ու հանգանակություններից. Հրանուշ Հակոբյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հավաստիացնում է, որ «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման ծրագիրն ընթացքի մեջ է, որի իրականացման համար յուրաքանչյուր հայ պետք է իր ներդրումն ունենա: Միևնույն ժամանակ նախարարը նշում է, որ Հայաստանում հաստատված սիրիահայերն իրենք պետք է որոշում կայանցնեն` ցանկանո՞ւմ են ունենալ բնակարան այդ թաղամասում. դրանից է էլ կախված է կառուցումը:

«Բոլորի դիմումները կան, առկա է նաև այն գումարի չափը, որ իրենք պարտավորվում են վճարել, որպեսզի սկսվի բնակարանաշինությունը: Բայց քանի դեռ մարդիկ վերջնական որոշում չեն կայացրել, ես նրանց փոխարեն չեմ կարող որոշել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նախարարը: Անդրադառնալով գործարար Հրանտ Վարդանյանի նվիրատվությանը` Հրանուշ Հակոբյանը նշեց, որ գումարի տնօրինումը հանձնված է «Սիրիայերի հիմնախնդիրները համակարգող մարմին» հասարակական կազմակերպությանը, որի ստեղծման նպատակն էր սիրիահայերին ուղղված ծրագրերի իրականացումը:

«Այն ընթացում, երբ ծրագրվում էր «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը, ինձ զանգահարեց վաղամեռիկ, երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը, առաջարկեց 100 հազար դոլար` ասելով, որ ցանկացած ծրագրի համար է, որը մենք նպատակահարմար կգտնենք, ես էլ առաջարկեցի «Նոր Հալեպ» ծրագրին ուղղել, քանի որ գումարը խոշոր էր: Հաշվի համարները բացվել են «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող մարմին» ՀԿ-ի կողմից, հանգանակվում են այնտեղ, գումարների տերն այդ ՀԿ-ն է, որն էլ պետք է տնօրինի այդ գումարները: 100 հազարի կարգի էլ հանգանակել ենք այլ տեղերից: Ես ուրախ եմ, որ լրատվական աշխարհում այդպիսի մեծ աղմուկ և ոգևորություն կա, որ իրենք մտահոգված են այդ ծրագրով: Հարց եմ տալիս այդ մտահոգվողներին` յուրաքանչյուրից երկու դոլար էի խնդրում, որպեսզի ծրագիրն իրականություն դառնա: Եթե 10 միլիոն հայերից ամեն մեկը երկու դոլար նվիրաբերեր, այդ ծրագիրը սկսած կլինեինք: Ավելորդ խոսակցություններից առաջ պետք է մասնակցություն ունենալ ծրագրին, գնալ ու տեսնել, որ գումարները տեղում են: Այդ գումարներով պետք է կարողանանք «Նոր Հալեպ» ծրագիրն առաջ տանել ու որքան շատ գումար հավաքենք, այնքան սիրիահայերը քիչ գումար կվճարեն իրենց բնակարանների կառուցման համար»,- հավելեց նախարարը:

Հրանուշ Հակոբյանի խոսքով` հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայերն այսօր 12 հազար են, որոնց հոգսերն ու հարցրերը պետությունն ի դեմ սփյուռքի նախարարության փորձում է լուծել: «Հուլիսի 18-ին էլ որոշում կայացվեց վարորդական իրավունքների ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը: Կառավարության տարբեր որոշումներ և օրենքներ փոխելով` մենք փորձում ենք սիրիահայերի համար շատ ավելի մատչելի և դյուրին դարձնել կյանքը Հայաստանում: Ինչ վերաբերում է բարեգործություններին, օգնություններին, որի կարիքը սիրիահայերը շատ ունեն, որպեսզի նախարարությունը չմասնակցի ու չդառնա այդ օգնության բաժանողը, ստեղծվեց «Սիրիահայերի հիմնահարցերը կարգավորող մարմին» ՀԿ-ն, քանի որ մենք որքան էլ փորձեինք ճշտել, թե սիրիահայերից ով է կարիքավոր, ով ոչ, իրենք մեզանից ավելի լավ գիտեն: Մենք այդ առաքելությունը պատվիրակեցինք նշյալ հասարակական կազմակերպությանը»,-ասաց նախարարը:

Սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծը պատրաստ է: Բնակարային համալիրը կլուծի 488 սիրիահայ ընտանիքի կացարանային պայմանների խնդիրը: «Նոր Հալեպ» թաղամասը գտնվելու է Աշտարակ քաղաքում` Աշտարակից Էջմիածին տանող մայրուղուն մոտ: Թաղամասը բաղկացած կլինի երկու բնակելի և ակումբային շենքերից. ակումբը պետք է ծառայի մշակութային և առողջապահական կյանքն ապահովելու համար: Բնկարանային համալիը կունենա լողավազան, մարզասրահ, թենիսի և բասկետբոլի մարզադաշտեր, մանկապարտեզ, եթե պետք լինի` նաև դպրոց: Գետնահարկում կտրամադրվեն փակ ավոտկանգառներ, որտեղից կարելի կլինի բարձրանալ բնակարաններ: Մոտավոր հաշվարկներով` «Նոր Հալեպ» թաղամասում մեկ քառակուսի մետր մակերեսի արժեքը ամբողջությամբ պատրաստ բնակարանի համար կարժենա 500-550 դոլար, առանց հարդարման` 350-400 դոլար:

Հայերեն English Русский

Այժմ կա լավ հնարավորություն արագ ավարտելու պատերազմը և ապահովելու կայուն խաղաղություն. Ուկրաինայի նախագահ

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

Առողջապահության նախարարը ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է համագործակցության նոր հնարավորությունները

ԱՄՆ-ը կուսումնասիրի ՌԴ-ի դիրքորոշումը Ուկրաինայի կարգավորման հարցում և ըստ այդմ կորոշի իր հետագա քայլերը. Մարկո Ռուբիո

ՀՀ ՆԳՆ-ն ահազանգում է կեղծ վարորդական վկայականների վաճառքի կիբեռմարտահրավերի մասին

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դատավորը մեղավոր է ճանաչվել ստրկական աշխատանքի հարկադրելու մեջ

Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է ՀԿԱԾ Շիրակի և Լոռու մարզային բաժիններ

Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել 30-օրյա հրադադարի վերահսկման համար

Թբիլիսին՝ 3 օրում. Ու՞ր գնալ, ի՞նչ ուտել և ինչպե՞ս խնայել Mastercard Travel Benefits-ի միջոցով