Հասարակական

Աբովյան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը մոտ 20 մետր սահել ձորը

1 րոպեի ընթերցում

Աբովյան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը  մոտ 20 մետր սահել ձորը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 15-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացել, որ Աբովյան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մետր սահել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ, 1987թ. ծնված Վ. Ս.-ն տեղի ուժերով դուրս է բերվելավտոմեքենայից և հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում