ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում հուլիսի 13-14-ին հրդեհներ են բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Նուբարաշեն թաղամասի 11-րդ փողոցում այրվել է 30 քմ, «Էրեբունի» թանգարանի բակում` 5000 քմ, Դալմայի այգիներում` 30 խմ, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում` 3 հա, Արմավիրի մարզի Աթաբեկյան գյուղում` 3 հա, Տավուշի մարզի Բերդավան գյուղում` 2.5 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: