Հասարակական

Փրկարարները Սևանա լճից 2 ուղևորներով արգելափակված հեծանվանավակ են դուրս բերել

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Սևանա լճից 2 ուղևորներով արգելափակված հեծանվանավակ են դուրս բերել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 13-ին` ժամը 15.42-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի հերթապահ խումբը: Ջրափրկարարները լճից դուրս են բերել հեծանվանավակը և Երևանի բնակիչներ Հ. Վ-ին, Ա. Մ.-ին: Տուժածներ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում