Շիրակի մարզում էնտերովիրուսային վարակի դեպքեր չեն արձանագրվել

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում էնտերովիրուսային վարակի դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին «Արմենպրես»-ին վստահեցրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, առողջապահության բաժնի պետ Հայկուշ Ավետիսյանը, նշելով, որ չնայած մինչ այս պահը մարզում այս հիվանդության նախանշաններով դեպքեր չեն հայտանբերվել, սակայն դրանից խոսափելու համար պետք է ձեռնարկվեն համապատասխան քայլեր, իսկ նախանշանների դեպքում՝ անմիջապես դիմել բուժհաստատութուններ: «ՀՀ առողջապահության նախարարությունից մարզի բուժհաստատությունները տեղեկատվություն են ստացել վարակի նախանշանների, առաջացման պատճառների և վարակի հայտնաբերման դեպքում ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև վարակի բուժման վերաբերյալ: Նախարարի հրամանով իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ, յուրաքանչյուր կասկածելի դեպքի համաճարակաբանական հետազոտություններ, հսկողություն, մշտադիրտարկում»,-նշեց պատասխանատուն:

Հանրապետությունում էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտային հիվանդացման աշխուժացում նկատվեց վերջին ամիսներին. 90 մարդ է հոսպիտալացվել: Հիվանդությունն ունենում է սուր սկիզբ՝ բարձր ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, փսխումներ: Էնտերովիրուսային վարակները սուր վարակիչ հիվանդության խումբ են՝ տենդով, կենտրոնական նյարդային, սրտանոթային, ստամոքսաաղիքայի, մկանային, շնչառական և այլ համակարգերի կլինիկական ախտանիշներով պայմանավորված:

Հայերեն

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, Բանգկոկում տուժել է շուրջ 700 հազար բնակիչ

ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան