Քաղաքականություն

Ֆրանսիան ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կընդունեն Օլանդի առաջարկությունը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կընդունեն Օլանդի առաջարկությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ակնկալում է, որ Ֆրանսիայի նախագահ ֆրանսուա Օլանդի արած առաջարկությանը հնարավորություն ընձեռվի ունենալ շարունակություն: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հուլիսի 11-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ երբ կողմերը պատրաստակամություն հայտնեն հանդիպելու, Ֆրանսիան իր կողմից արած առաջարկի իրականացման անհրաժեշտ բոլոր պայմանները կստեղծի: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան դեսպանը հավելեց, որ Ֆրանսուա Օլանդն օգտվելով առիթից, որ լրանում է հրադադարի պայմանագրի ստորագրման քսանամյակը, հայտարարեց, որ հարկ կա արագացնելու բանակցային գործնթացը, որի վերջնանպատակը պետք է լինի կայուն եւ հուսալի խաղաղության հաստատումը: «Կոչ արվեց կողմերին որդեգրել կեցվածք, որը հնարավորություն կտա քաղաքական տեսանկյունից համապատասխան որոշում կայացնելու, որը օժանադակել է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Խոսքը վերաբերում էր միջոցների կիրառմանը, որոնք պետք է մեղմեին լարված վիճակը, որպեսզի բանակցային գործընթացն ունենար իր տրամաբանական շարունակությունը: Հենց այս ոգուն համահունչ Ֆրանսիան պատրաստակամություն հայտնեց հյուրընկալելու երկու երկրների նախագահներին, ձեռնամուխ լինելու բանակցվությունների շարունակմանը` ակնկալելով, որ դա պետք է հանգեցնի կարգավորման որեւէ տարբերակի»,- ասաց դեսպանը` հավելելով, որ Օլանդը նման հայտարարություն արեց` հաշվի առնելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետություններից մեկն է:

Մայիսին Հայաստան կատարած պետական այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ էր արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հանդիպել Փարիզում` շարունակելու ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից Օլանդի առաջարկությանն ի պատասխան հայտարարեցին, որ սպասում են առավել կոնկրետ առաջարկության Փարիզից` չմանրամասնելով, թե կոնկրետություն ասելով ինչ են ենթադրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում