Խճանկար

Մարդկությունն անուններ կտա Էկզոմոլորակներին

2 րոպեի ընթերցում

Մարդկությունն անուններ կտա Էկզոմոլորակներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստղագիտության միջազգային միությունը բոլոր ցանկացողներին հնարավորություն կընձեռի անուն դնելու 305 Էկզոմոլորակների (Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակներ) եւ աստղերի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է այդ կազմակերպության կայքը: Ներկայում այդ մոլորակները նշված են տառերի եւ թվերի հապավումներով:

Մոլորակների ցուցակին կարելի Է ծանոթանալ www.NameExoWorlds.org. կայքում: Մրցույթը կսկսվի 2014 թվականի սեպտեմբերին: Հոկտեմբերին կընտրվի 20 – 30 արտամոլորակ: Դեկտեմբերին մրցույթի գրանցված մասնակիցները (աստղագիտական ակումբները եւ ոչ առեւտրային կազմակերությունները) հնարավորություն կստանան անուններ տալու ընտրած արտամոլորակներին՝ իրենց որոշումը հիմնավորելով հանգամանալի փաստարկմամբ: Սպասվում Է, որ մրցույթին մասնակցել կցանկանան հազարավոր կազմակերպւթյուններ: Յուրաքանչյուր մասնակից կարող Է ընտրել միայն մեկ երկնային մարմին:

2015 թվականի մարտին բոլոր ցանկացողները կկարողանան քվեարկել առաջարկված անվանումների համար: Գործակալությունը պատրաստ Է ընդունել ավելի քան մեկ միլիոն քվե ամբողջ աշխարհից: Իսկ 2015 թվականի օգոստոսին Հոնոլուլուում Աստղագիտության միջազգային կազմակերպության 29-րդ գլխավոր վեհաժողովում կհայտարարվեն արդյունքները:

Այս հայտամրցույթի նպատակն, ըստ կազմակերպիչների մտահղացման, աստղագիտության ժողովրդականացումն Է եւ աստղագիտության օբյեկտներին այնպիսի անուններ տալը, որոնք կարտացոլեն Երկիր մոլորակի մշակույթների ամբողջ բազմազանակությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում