Հայտնաբերվել Է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Յասունարի Կավաբատայի չուղարկված նամակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի նշանավոր գրող եւ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Յասունարի Կավաբատայի չուղարկված նամակը. որը հասցեագրված Էր գրողի առաջին սիրեցյալին, հայտնաբերվել Է Կամակուրա քաղաքում գտնվող նա տանը: Այն ժամանակ 22-ամյա Կավաբատայի նամակը լի Է հուզիչ ապրումներով եւ սիրատենչ զգացմունքի արտահայտություններով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համարվում Է, որ Խացուե Իտոն՝ հռչակավոր գրողի առաջին սիրեցյալը, շատ մեծ ազդեցություն Է ունեցել նրա վաղ շրջանի ստեղծագործությունների վրա եւ նրա մուսան Է եղել «Պարուհին՝ Իձուից» եւ «Անհետաձգելին» հանրահայտ ստեղծագործությունները գրելիս: Մինչեւ մեր օրերը հասած տեղեկությունների համաձայն՝ ճապոնացի գրողն աղջկա հետ ծանոթացել Է 1919 թվականին, երբ նա մատուցողուհի Էր աշխատում սրճարանում: Ուշագրավ Է, որ աղջիկն այն ժամանակ ընդամենը 13 տարեկան Էր, իսկ ապագա նոբելյան դափնեկիրը՝ 20: Մի քանի տարի անց նրանք կրկին հանդիպել են եւ ամուսնանալու երդում տվել միմյանց. աղջկա ծնողները հավանություն են տվել ամուսնությանը: Սակայն մինչ այժմ անհայտ պատճառներով պատանի Խացուեն անսպասելիորեն հետ Է տվել նշանը եւ դադարեցրել շփումը Կավաբատայի հետ:

Չուղարկված նամակը, որը բաղկացած Է մոտավորապես 700 սիմվոլներից, համընկնում Է նրանց հարաբերությունների խզման ժամանակին: «Դու չես պատասխանում իմ նամակներին, ես շատ եմ տանջվում,-ասված Է նամակում:-Գիշերները չեմ կարողանում քնել, անհանգստանում եմ, հո չես հիվանդացել»: «Ես քեզ շատ եմ կարոտում եւ ցանկանում եմ տեսնել քեզ»,-սրանով ավարտվում Է նամակը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել