Խճանկար

Գտնվել են պատմության մեջ «ամենավիթխարի» թռչնի ոսկորները

1 րոպեի ընթերցում

Գտնվել են պատմության մեջ «ամենավիթխարի» թռչնի ոսկորները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները, որոնք հետազոտում են այն քարացած մնացորդները, որոնք գտնվել են ավելի քան 30 տարի առաջ, հանգել են եզրակացության, որ դրանք պատկանում են երբեւԷ երկնքում ճախրած ամենամեծ թռչնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Վիթխարի ծովային թռչնի թեւերի բացվածքը կազմել Է 6-ից մինչեւ 7,5 մետր, ինչը կրկնակի մեծ Է, քան ալբատրոսի թեւերի բացվածքը, որը համարվում Է փետրավորների ամենախոշոր ներկայացուցիչը:

Համակարգչային մոդելավորումը ցույց Է տվել, որ հնագույն թռչունը, որը, գիտականների գնահատումներով՝ Երկրի վրա ապրել Է շուրջ քսնահինգ միլիոն տարի առաջ, հավանաբար, կարողացել Է շատ նրբագեղ ճախրել օդում, սակայն հսկայական չափի եւ քաշի պատճառով այն ակնհայտորեն խնդիրներ Է ունեցել, երբ վեր Է սլացել եւ իջել գետին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում