Հասարակական

Փրկարարները հայտաբերել են Հրազդան գետն ընկած Իրանի քաղաքացու դին

1 րոպեի ընթերցում

Փրկարարները հայտաբերել են Հրազդան գետն ընկած Իրանի քաղաքացու դին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խմբի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատի անդամները հուլիսի 7-ին հայտնաբերել են հուլիսի 6-ին Հրազդան գետն ընկած Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1984թ. ծնված Մ. Ֆ.-ի դին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հուլիսի 6-ին` ժամը 21.12-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան 21 հասցեում գտնվող «Նաիրի»բժշկական կենտրոնիմոտակայքում մոտ 30 տարեկան տղամարդ ընկել է Հրազդան գետը,անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը` ջրասուզակով: Պարզվել է, որ անհայտ կորածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1984թ. ծնված Մ. Ֆ.-ն է: Ժամը 23.55-ին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել էին անարդյունք և վերսկսվել հուլիսի 7-ի առավոտյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում