Խճանկար

Ռուսաստանցիներն all inclusive համակարգը համարում են լավ հանգստի լավագույն ցուցիչը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանցիներն all inclusive համակարգը համարում են լավ հանգստի լավագույն ցուցիչը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Momondo տուրիստական գործակալությունն առցանց սոցիոլոգիական հարցում է անցկացրել ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում` պարզելու համար, թե նրանք ինչն են համարում լավագույն հանգստի կարեւորագույն ցուցիչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով գործկալության կայքը, պարզվել է, ռուսաստանցի զբոսաշրջիկների համար լավագույն հանգստի ամենակարեւոր ցուցիչը հյուրանոցներում գործող all inclusive համակարգն է: «Ձեզ համար լավ հանգստի ամենակարեւոր ցուցիչը ո՞րն է» հարցին զբոսաշրջիկների 44 տոկոսը նախապատվությունը տվելէ all inclusive համակարգին: 39 տոկոսը լավ հանգստի կարեւորագույն բաղադրիչ համարում է երեկույթները, 36 տոկոսը` նոր ծանոթությունները, իսկ 23 տոկոսը` գնումները:

Համաձայն հարցման, ռուսաստանցիները նախընտրում են այն հյուրանոցները, որտեղ գործում է all inclusive համակարգ, ինչը ենթադրում է, որ կարելի է օգտվել հյուրանոցում գործող բոլոր ռեստորաններից եւ սրճարաններից անվճար: Momondo-ն նմանատիպ սոցոլոգիական հարցում կատարել է 12 երկրում, որին մասնակցել է 12 հազար մարդ: Հետաքրքրական է, որ Եվրոպայում անցկացված սոցհարցումով բոլորովին այլ պատկեր է ստացվել: Օրինակ, Նորվեգիայում 10-ից մեկը, Ֆրանսիայում յուրաքանչյուր 4-րդը, իսկ ԱՄՆ-ում` յուրաքանչյուր 5-րդն է հաջողված հանգստի կարեւորագույն ցուցիչ համարում խմիչքի եւ ուտեստների անսահմանափակ օգտագործումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում