Հասարակական

Փրկարարները և քաղաքացիները օգնել են վնասվածքներ ստացած շան ձագերին

1 րոպեի ընթերցում

Փրկարարները և քաղաքացիները օգնել են վնասվածքներ ստացած շան ձագերին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ջոկատը փրկել է բարձրությունից ընկած շան ձագերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վակայակոչելով նախարարության կայքը, հուլիսի 5-ին ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 60 հասցեում գտնվող շենքի բակ են բարձրությունից ընկել շան ձագեր, որոնք ունեն վնասվածքներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները բժիշկ-անասնաբույժի հետ ցուցաբերելենանհրաժեշտ օգնություն վնասվածքներ ստացած շան ձագին, որին «Դինգո» կազմակերպության կամավորները տեղափոխել են անասնաբուժական կլինիկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում