Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է հայ-թուրքական սահմանի բացման մասին թուրքական մամուլում շրջանառվող լուրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է երեկ թուրքական մամուլը ողողած լուրն այն մասին, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հանձնարարել է բացել հայ-թուրքական սահմանի Ալիջանի անցակետը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը, արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

Նա նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը 1993 թվականին փակվել է իբր «ադրբեջանական հողերի գրավման պատճառով»: «Սահմանի բացումը կարող է օրակարգ գալ միայն Հարավային Կովկասում համապարփակ եւ շարունակական նորմալացման համար հնարավորություն ապահովող զարգացումների շրջանակում: Այդ հարցում որոշիչ է լինելու Հայաստանի կողմից բոլոր հարեւանների հետ խնդիրները լուծելու կամքի դրսեւորումը եւ այդ ուղղությամբ քայլեր կատարելը», -ասել է թուրք խոսնակը:

Թուրքական «Թարաֆ» թերթը երեկ հայտնել էր, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ապրիլի 23-ին հայերին հղած «ցավակցական» ուղերձից հետո, որպես Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու «երկրորդ քայլ», հանձնարարել է բացել Հայաստանի հետ սահմանային Ալիջանի անցակետը: «Թեեւ հստակեցված չէ սահմանի պաշտոնական բացման ժամանակացույցը, սակայն, կուլիսներում խոսակցություններ կան, որ հավանաբար այն կբացվի սեպտեմբերին», -գրել էր թերթը:

Թուրքական թերթի այդ տեղեկատվությունը հիստերիայի հերթական ալիքն է բարձրացրել Ադրբեջանում:

Հայկական կողմը մշտապես հայտարարել է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին, ինչին ի պատասխան ստացել է թուրքական կողմի հստակ արձագանքը` նախապայմանների լեզվով` երկկողմ հարաբերությունները փոխկապակցելով ԼՂ հիմնահարցի հետ:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ուսանողներին հրավիրել է Հայաստան

Կրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցին Ռուսաստան

Լիտվան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի

Քննարկվել են Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում նոր արժեքներ ներառելու առաջարկները

Ֆուլկոնտակտ կարատեի Հայաստանի հավաքականը միջազգային մրցաշարից վերադարձել է 2 ոսկե և 1 բրոնզե մեդալով

Մոլդովան կվերադարձնի իր արժանի տեղը եվրոպական ազգերի ընտանիքում․ Միխայ Պոպշոյ

Գավառի արվեստի դպրոցի սաները 5 մրցանակային տեղ են զբաղեցրել հանրապետական մրցույթ-փառատոնում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին․ քննարկվել է ավելի քան 40 հարց

Սևանի ավագանին 2027 թվականի տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ որոշումներ է ընդունել

Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը