Հասարակական

Գյումրու մարագներից մեկում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Գյումրու մարագներից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութունը հուլիսի 4-ին, ժամը 18.26-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցի թիվ 19 տան բակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վ. Մ.-ին պատկանող տան բակում՝ մարագում (10քմ), այրվում են կուտակված փայտը (0,5 խմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (3 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.44-ին, մարվել՝ 19.02-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում