Հասարակական

Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհին մոտ 50 մետր դաշտը գլորված «Օպել»-ի 22-ամյա վարորդը տեղում մահացել է

1 րոպեի ընթերցում

Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհին մոտ 50 մետր դաշտը գլորված «Օպել»-ի 22-ամյա վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 3-ին` ժամը 23.39-ին, տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մ-3միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Ոսկեհատ հատվածում (1-ին կմ) «Օպել» մակնիշի 34 OR 156 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր գլորվել դաշտը, ինչի հետևանքով վարորդ՝ 1992թ. ծնված Մ. Ա.-ը տեղում մահացել է:Հրշեջ-փրկարարները փակել են գազի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում