Հասարակական

Հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

1 րոպեի ընթերցում

Հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել Հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում հունիսի 2-3-ը հրդեհներ են բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 շենքի մոտակայքում այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք, Գյուլիքևխյան փողոցի վերջնամասում` 100 քմ, Աէրացիա թաղամասի թիվ 1 հասցեում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտակայքում` 800 քմ, Ներքին Չարբախի թիվ 3 փողոցի 1-ին նրբանցքի 31 տան մոտակայքում` 400 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի Նորաբաց գյուղի սկզբմնամասում` 5000 քմ, Կոտայքի մարզի Աբովյանքաղաքի Գետամեջ գյուղի թիվ 2 փողոցի 5-րդ փակուղու մոտակայքում՝ այգում` 1000 քմ, Հրազդան քաղաքի Արա լեռան Ավազահանք կոչվող ստորոտում` է 150 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում