Հասարակական

Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի մոտակայքում մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի մոտակայքում  մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 1-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որՎայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության կայքից, պարզվել է, որ միջհամայնքային Հ-40 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Ագարակաձոր հատվածում (4-րդ կմ) բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 09 OL 522 պ/հ (վարորդ` Ա. Կ. , ծնվ. 1950թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 18 OՕ 521 պ/հ (վարորդ` Կ. Պ., ծնվ. 1993թ.) ավտոմեքենաները, ինչից 09 OL 522 պ/հ ավտոմեքենան շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2106» մակնիշի 18 OՕ 521 պ/հ ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» 09 OL 522 պ/հ ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Կ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև` հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում