Հասարակական

Խաչիկ Դաշտենցի փողոցում «ԶԻԼ»-ին բախված «Օպել»-ի վարորդը վիճակը միջին ծանրության է

1 րոպեի ընթերցում

Խաչիկ Դաշտենցի փողոցում «ԶԻԼ»-ին բախված «Օպել»-ի վարորդը վիճակը միջին ծանրության է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 1-ին` ժամը 06.07-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաչիկ Դաշտենցի փողոցում` Էրեբունի ավտոշուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԶԻԼ» մակնիշի 59 ՏՏ 792 պետհամարանիշի (վարորդ` Վ. Թ., ծնված 1974թ.) և «Օպել» մակնիշի 30 ՏՕ 562 պետհամարանիշի (վարորդ` Ա. Ա., ծնված 1964թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում