Հասարակական

Սեբաստիա փողոցում «ԲՄՎ»-ի և «ՎԱԶ-2108»-ի բախումից մեկ մարդ է զոհվել, երեքը` վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Սեբաստիա փողոցում «ԲՄՎ»-ի և «ՎԱԶ-2108»-ի բախումից մեկ մարդ է զոհվել, երեքը` վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 1-ին` ժամը 00.06-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում` թաղապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 33TP016 պետհամարանիշի և «ՎԱԶ-2108» մակնիշի 35LS228 պետհամարանիշիավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենաներից դուրս են բերվել երեք քաղաքացիները, ովքեր տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել զոհվածի դին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում