Մարզային

Վարդենիսում հաշվարկում են պտտահողմի պատճառած վնասի չափը

1 րոպեի ընթերցում

Վարդենիսում հաշվարկում են պտտահողմի պատճառած վնասի չափը

ՎԱՐԴԵՆԻՍ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիսում ավերիչ հողմը պատճառել է խոշոր վնասներ: Հողմը արմատախիլ է արել մի քանի տասնյակ պտղատու և դեկորատիվ ծառեր, վթարի է ենթարկել էլեկտրամատակարարման և գազամատակարարման համակարգերը, քշել, պոկել և հեռու է շպրտել 50-ից ավելի բնակելի տների կտուրները, փշրել է լուսամուտների ապակիներ, մարմնական վնասվածք է պատճառել 2 երեխայի և մեկ չափահաս քաղաքացու: ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ-տեղամասի պետ Մնացական Փոստոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ պտտահողմը գործել է 1.5 կիլոմետր երկարությամբ և 500 մետր լայնությամբ և եղել է այնպիսի ուժգնության, որ պոկել և 5 մետր հեռավորությամբ ավտոտնակի պատին է խփել «Կամազ» մակնիշի ավտոմեքենան: Այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզպետարանի և Վարդենիսի քաղաքապետարանի հանձնաժողովները երկու աշխատանքային խմբով այցելում են տուժած բնակարաններ և հաշվարկում են վնասների չափերը:

Վարդենիս քաղաքում հունիսի 29-ին` ժամը 16:30-ի սահմաններում, գրանցվել է ավերիչ ուժգնությամբ պտուտահողմ, որը խոշոր չափերի վնասներ է պատճառել քաղաքի հարավ-արևմտյան թաղամասում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում