Դավութօղլուն ապրում է քաղաքական գործչի ու տեսաբանի լուրջ ճգնաժամ. թուրքագետ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը վստահ է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի «Արդար հիշողության մասին» տեսությանն ու դրան ածանցյալ տեսությունների ու հայտարարությունների տարափ կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: «Մինչև քաղաքական գործիչ լինելը, Դավութօղլուն տեսաբան է, ընդ որում, բավական հայտնի, շարունակում է նախկին գործունեությունը, անընդհատ նոր տեսություններ է առաջ քաշում, որոնք դատապարվում են անհաջողության: «0 խնդիր հարևանների հետ», «Խաղաղություն Կովկասում», վստահ եմ, որ սա էլ նրա առաջ քաշած տեսություններից է` «Արդար հիշողության մասին» տեսությունը, որը տևական ժամանակ է` Թուրքիայի օրակարգ է մտել ու որին ձայնակցում են ոչ միայն պետական ապարատը, վերլուծաբանները, ընդդիմադիրի քողի տակ հանդես եկող մտավորականները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետը:

Նրա խոսքով` սա թուրքական մեկ այլ հայտնի գաղափարի ու տեսակետի փոխված տարբերակն է, որ 1915-ին եղել են երկուստեք զոհեր, կորուստներ ու արդար հիշողությունն այն է, որ պետք է հիշել երկու կողմերին էլ: «Կարծում եմ, որ մինչ 2015-ը այս տեսակետի և ածանցյալ տեսակետների տարբեր դրսևորումների կարող ենք ականատես լինել: Իմ գնահատականն այն է, որ այս տեսակետը շարունակում է մնալ ոչ կառուցողական դաշտում, ու Դավութօղլուն ապրում է քաղաքական գործչի ու տեսաբանի լուրջ ճգնաժամ, նրա բոլոր տեսությունները դատապարտված են անհաջողության»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետը միևնույն ժամանակ խորհուրդ տվեց չթերագնահատել Թուրքիայի քայլերը, քանի որ թուրքական քարոզչամեքենան իր տեսակետները ներկայացնում է միջազգային հանրության համար ընդունելի գործիքակազմով: «Դավութօղլուի այս հոդվածը և Էրդողանի ապրիլի 23-յան ուղերձը նույն օպերայի մասն են: Կարծում եմ` երկուսն էլ գտնվում են դեստրուկտիվ դաշտում` քողարկված իբր թե տոլերանտ դիմակով: Միջազգային հանրությունը, որը ուզում է տեսնել իրականությունը, այս ամենին մեծ վերապահությամբ կվերաբերվի»,-նշեց նա:

Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ` Թուրքիայում մեծ մասամբ դրական են ընդունում ժամանակ առ ժամանակ առաջ բերվող տեսությունները, որոնցից մեկն էլ Դավութօղլուի թեզն էր: «Բայց կան շրջանակներ, որոնք անկեղծ ցանկանում են վերջ տալ Թուրքիայի կեղծ քաղաքականությանը: Հատուկենտ վերլուծաբաններ, տեսաբաններ, ոչ շատ ազդեցիկ քաղաքական գործիչներ Դավութօղլուի այս հայտարարությունը որակել են նրա արտաքին քաղաքական ֆիասկոների շարքում` նշելով, որ այս հայտարարությունը ոչ մի ռեալ քայլ չի կարող անել և ազդեցություն ունենալ հայ-թուրքական իրական հարաբերությունների կարգավորման համար»,-ասաց թուրքագետը:

Հարցին ի պատասխան, թե որքանով է հայկական կողմի պատասխանը համարժեք նրանց հայտարարություններին, Մելքոնյանը նշեց. «Պետք է առանձնացնել ոչ պաշտոնական ու պաշտոնական մակարդկակում արված հայտարարությունները: Ոչ պաշտոնական, գիտավերլուծական մակարդակով բավական ակտիվ ու համարժեք պատասխան է տրվում, որը շատ արագ է լինում: Թե սփյուռքի, թե Հայաստանի վերլուծաբանները Դավութօղլուի հայտարարության կեղծ նրբերագները բացահայտեցին արագ: Պաշտոնական հայտարարության վերաբերյալ` Հայաստանի պահվածքը հետևյալն է, կուտակվում է որոշակի հարցերի քանակ, որին ՀՀ Նախագահն ու ԱԳ նախարարը համակողմանի պատասխանում են, որը, ուշադիր ընթերցելով, Դավութօղլուն ու Էրդողանն իրենց արժանի պատասխանը գտնում են»,-եզրափակեց թուրքագետը:

Հունիսի 23-ին Turkish Policy հանդեսում լույս է տեսել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի ծավալուն հոդվածը՝ «Թուրք-հայկական հարաբերություններ. «արդար հիշողությունը» հնարավո՞ր է» վերնագրով: Ընդգծելով Օսմանյան ժամանակաշրջանում Թուրքիայում հայերի կարգավիճակն ու նրանց ընձեռված արտոնությունները՝ Դավութօղլուն եզրակացնում է, թե թուրքական կողմից հաճախ օգտագործվող «արդար հիշողության» հայեցակարգը առանցքային կարևորություն ունի, քանի որ ընդգծում է, թե ինչպես պատմությունը չպետք է դիտարկվի մեկ կողմի հիշողության տեսանկյունից»: Ահմեդ Դավութօղլունվերահաստատել է Թուրքիայի դիրքորոշումը՝ կրկին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախապայման համարելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:

Հայերեն English Русский

Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա

Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ