Նոր Նորքի Հովսեփյան փողոցում հրդեհ է բռնկվել
1 րոպեի ընթերցում
![Նոր Նորքի Հովսեփյան փողոցում հրդեհ է բռնկվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/06/767674.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 29-ին` ժամը 23.41-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի «Սրտաբանական» հիվանդանոցի մոտակայքում գտնվող Նորքի այգիներում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ այրվում է Հովսեփյան փողոցի թիվ 95ա քոթեջի տանիքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.18-ին, մարվել` 00.48-ին: Ամբողջությամբ այրվել են քոթեջի տանիքի փայտյա կառուցատարրերը և ներսում՝ կենցաղային իրեր (մոտ 100 քմ):