Հասարակական

Գերմանիայի հայ հոգևոր առաջնորդարանն արգելել է Ցեղասպանությունը ժխտող թուրք ընդդիմադրին այցելել հայկական եկեղեցի

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի հայ հոգևոր առաջնորդարանն արգելել է Ցեղասպանությունը ժխտող թուրք ընդդիմադրին այցելել հայկական եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում բնակվող թուրքերը հրաժարվել են հանդիպել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին, ով այցով գտնվում է Քյոլնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Թուրք ընդդիմադիրը, ով Գերմանիա էր մեկնել իր կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի պաշտոնում առաջադրած թեկնածուի համար ձայներ հավաքելու նպատակով, այցելել է Ալևիական միությունների ֆեդերացիա, հունական և ասորական եկեղեցիներ, ցանկություն է հայտնել հանդիպել նաև Գերմանիայի հայկական համայնքի հետ: Սակայն Գերմանիայի հայ հոգևոր առաջնորդարանը մերժել է թուրք գործչի պահանջը:

«Լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության համաձայն` Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քըլըչդարօղլուն Գերմանիա կատարելիք այցի շրջանակներում այցելելու էր հայկական եկեղեցի: Այս հայտարարությունը, որը տարածվեց ԶԼՄ-ներում, չի արտացոլում իրականությունը: Քըլըչդարօղլուի` հակական եկեղեցի այցելելու պահանջը հոջևոր առաջնորդարանը մերժել է: Քանի դեռ Քըլըչդարօղլուն և Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավարությունը ժխտում են Հայոց ցեղասպանության իրողությունը, հարիր չէ նրանց ընդունելությունն այստեղ»,- ասել է Գերմանիայի հայ հոգևոր առաջնորդարանի ներկայացուցիչը:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Գերմանիա կատարելիք այցի շրջանակներում թուրք ընդդիմադիր գործիչն այցելելու է հայկական Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում