Սպորտ

Բրազիլացի դեռահասը ջրատար խողովակի օգնությամբ մտել է Կրիստիանու Ռոնալդուի հյուրանոցային համարը

1 րոպեի ընթերցում

Բրազիլացի դեռահասը ջրատար խողովակի օգնությամբ մտել է Կրիստիանու Ռոնալդուի հյուրանոցային համարը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլացի 15-այմա դեռահաս Յագո Լեալը ջրատար խողովակի օգնությամբ կարողացել է մտնել Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կրիստիանու Ռոնալդուի հյուրանոցային համարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:

Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագը, վերադառնալով իր համարը, դեռահասին տեսնելով, վախեցել է: Ռոնալդուն չի կանչել անվտանգության աշխատակիցներին և փոխարենը տղային է տվել իր ստորագրությամբ մի քանի լուսանկար:

«Ես պառկած էի Ռոնալդուի անկողնում, քանի որ գիտեի, որ նա այդտեղ քնել է: Երբ նա վերադարձավ համար, ես մահճակալի վրա պառկած էի: Նա բարի էր իմ հանդեպ: Նա ասաց, որ ավելի լավ է ես գնամ, բայց չկանչեց անվտանգության աշխատակիցներին»,- Globo Esporte-ի փոխանցմամբ` ասել է տղան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում