Խճանկար

Միշել Օբաման ճանաչվել է ԱՄՆ ամենաոճային կինը

1 րոպեի ընթերցում

Միշել Օբաման ճանաչվել է ԱՄՆ ամենաոճային կինը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորաձեւության աշխարհում հայտնի Harper’s Bazaar ամսագիրը ներկայացրել է ԱՄՆ տասն ամենաոճային կանանց ցուցակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տասնյակում հայտնվել են հոլիվուդյան դերսանուհիներ, երգիչներ եւ մոդելներ:

Տասնյակի առաջին հորիզոնականում ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման է: Նորաձեւության քննադատներն ու ամսագիրը կարծում են, որ Օբաման ոչ միայն խիստ նորաձեւ է, այլեւ նախապատվությունը տալիս է հասանելի եւ մատչելի գներով հագուստների, որոնք կարող են կրել նաեւ հասարակ ամերիկուհիները:

Ըստ ամսագրի, հասարակ հագուստները շատ են սազում առաջին տիկնոջն ու ավելի ընդգծում նրա փայլը: Տասնյակի երկրորդ հորիզոնականում Օլսեն քույրերն են, որոնք, ըստ ամսագրի, բոհեմյան ոճի լավագույն կերպարներն են ընտրում եւ կարողանում են գնահատել վինտաժային հագուստները:

Տասնյակում ներառված են նաեւ Դենի Հեմինգուեյը, Էմմա Սթոունը, Սարա-Ջեսիքա Փարքերը, Գվինեթ Փելթրոուն: Տասնյակի վերջին հորիզոնականում հայտնվել է փոփ-թագուհի Մադոննան: Երգչուհին կարողանում է զանգվածային միջոցառումների ժամանակ բոլորին զարմացնել իր հագուկապով եւ ոճով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում