Հասարակական

Կապանում իրար բախված «ԲՄՎ»-ի և «Օպել»-ի վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Կապանում իրար բախված «ԲՄՎ»-ի և «Օպել»-ի վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 26-ին` ժամը 23.32-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցում՝ «Սայաթ Նովա» ռեստորանի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են 1989թ. ծնված Վ.Հ.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի 51DQ001 պետհամարանիշի և 1961թ. ծնված Ս.Ա.-ի վարած «Օպել» մակնիշի 34NS233 պետհամարանիշիավտոմեքենաները: Վթարի հետևանքով երկու մեքենաների վարորդները տեղափոխվել են Կապանի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները կատարել են հոսանքազրկման և գազազրկման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում