Խճանկար

Նյու Յորքում կցուցադրվի մյուզիքլ Բիլ եւ Հիլարի Քլինթոնների մասին

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում կցուցադրվի մյուզիքլ Բիլ եւ Հիլարի Քլինթոնների մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: New York Musical Theatre Festival-ի այս տարվա ամենահետաքրքրական եւ սպասելի միջոցառումը Բիլ եւ Հիլարի Քլինթոնների մասին մյուզիքլի պրիմիերան է լինելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Fox News-ը, մյուզիքլը կցուցադրվի հունիսի 18-ից մինչեւ 25-ը, Signature թատրոնում: Մյուզիքլում կլինի երկու Բիլ Քլինթոն, որոնց փրկությամբ պետք է զբաղվի Հիլարի Քլինթոնը:

Ըստ մյուզիքլի հեղինակների, կերպարները մի քանի ժամնվա ընթացքում պետք է փորձեն ապացուցել, որ քաղաքականությունը հիմարների համար նախատեսված շոու է:

Մյուզիքլում Բիլ Քլինթոնի դերը կխաղան Քենզլեր Կառլն ու Դյուկ Լաֆունը, իսկ Հիլարիին կմարմնավորի Ալեթ Թեյլորը: Մյուզիքում առանցքային կլինեն նաեւ ԱՄՆ 32-րդ նախագահի տիկին Էլեոնորա Ռուզվելտի ու Մոնիկա Լևինսկու դերերը, ում հետ ունեցած սկանդալակին սիրավեպը կարող էր վերջակետ դնել Քլինթոնի քաղաքական կարիերային:

Մյուզիքլի երաժշտությունն ու տեքստ գրել են ավստրալացի եղբայրներ Փոլ եւ Մայքլ Խոջերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում