Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյանը` Տիգրան Սարգսյանի նշանակման և Վլադիմիր Գասպարյանի հետ հարաբերությունների մասին

1 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանը` Տիգրան Սարգսյանի նշանակման և Վլադիմիր Գասպարյանի հետ հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուրախ է Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու մասին լուրը պաշտոնապես հաստատվել է, Հովիկ Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Բրավո, շատ ուրախ եմ»:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև իր և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի լարված հարաբերությունների մասին մամուլում շրջանառվող լուրերին: Լրագրողներից մեկի հարցին, թե լարված են նրա և ոստիկանապետի հարաբերությունները, և ինչու նա կառավարության նիստի ժամանակ դիտողություն արեց ոստիկանապետին, վարչապետը պատասխանեց. «Ոչ, ձեր ցանկությունը չի իրականանա»:

Նա ընդգծեց, որ ՀՀ ոստիկանապետը շատ լավ աշխատում է, և որևէ խնդիր չկա:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 26-ին հրամանագիր է ստորագրել, որով ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում