Խճանկար

Amazon-ը որոշել Է գործարկել կերակրի պատվիրման առցանց-ծառայություն

1 րոպեի ընթերցում

Amazon-ը որոշել Է գործարկել կերակրի պատվիրման առցանց-ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amazon-ը պլանավորում Է մոտ ժամանակներս գործարկել կերակրի պատվիրման առցանց-ծառայությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TechCrunch-ը՝ վկայակոչելով ընկերության աղբյուրներ:

Նոր ծառայությունը նախապես կլինի Amazon Local-ի՝ այն ռեսուրսի բաղկացուցիչ մասը, որն օգտատիրոջը տեղեկատվություն Է տրամադրում նրա բնակության տարածաշրջանում առավել շահավետ առաջարկությունների մասին: Amazon-ի՝ կերակրի պատվիրման ծառայությունը պետք Է դառնա ԱՄՆ-ի այս շուկայում այնպիսի խաղորդների ուղղակի մրցակիցը, ինչպիսիք են GrubHub-ը, Seamless-ը и DeliveryHero-ն:

Amazon-ն աշխարհի խոշորագույն ընկերությունն Է, որն ապրանքներ եւ ծառայություններ Է վաճառում Համացանցի միջոցով: Այն հիմնվել Է 1994 թվականին, կայքը գործարկվել Է մեկ տարի անց: Մինչ այժմ ընկերությունը գործարկել Է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են Amazon Instant Video-ն, Amazon Art-ը, Amazone Supply-ը:

Բացի դրանից, Amazon-ը նաեւ թողարկում Է շարժական Էլեկտրոնիկա: Այս շաբաթ ընկերությունը ներկայացրել Է Fire Phone սեփական սմարթֆոնը, որն աշխատում Է Fire OS-ի` Google Android-ի ճյուղավորման գործառնական համակարգի կառավարմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում