Խճանկար

Չինացի բարեգործը Նյու Յորքում կերակրել Է հարյուրավոր անօթեւանների

1 րոպեի ընթերցում

Չինացի բարեգործը Նյու Յորքում կերակրել Է հարյուրավոր անօթեւանների

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի ձեռնարկատեր եւ բարեգործ Չեն Գուանբյաոն Նյու Յորքի կենտրոնական զբոսայգում կազմակերպել Է բարեգործական ընթրիք, որի հյուրեր են դարձել շուրջ 200 անօթեւան ամերիկացիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին հաղորդել Է NBC հեռուստաալիքը:

Այս ակցիան իրականացնելու իր մտադրության մասին Գուանբյաոն հայտնել Էր այն հայտարարության մեջ, որը հրապարակվել Է New York Times հրատարակությունում: Այնտեղ չինացի միլիարդատերը հայտարարել Էր, որ յուրաքանչյուրին, ով ներկա կլինի ընթրիքին, կսպասի ոչ միայն հյուրասիրություն, այլեւ նվեր 300 դոլարի չափով: Լրագրողների հարցին, թե ի՞նչն Է նման միջոցառում անցկացնելու պատճառը, Գուանբյաոն պատասխանել Է, որ ցանկանում Է փոխել ամերիկացիների կարծիքը չինացիների մասին:

Ըստ NBC-ի տվյալների՝ ընթրիքի ժամանակ հյուրերին մատուցվել են քնջութի սերմնահատիկների մեջ թաթախված թյուննոս, տավարի սուկի, ինչպես նաեւ հատապտուղների աղանդեր՝ թթվասերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում