Աուդիոհեքիաթներից մինչեւ օգտակար խորհուրդներ. մայրիկների ու փոքրիկների համար կայք է ստեղծվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչու է փոքրիկը կամակոր, ինչպես սովորեցնել փոքրիկին սիրել բնությունն եւ ինչպես է պատրաստվում ամենահամեղ վարսակաձավարով շիլան: Այս ու նմանատաիպ հազարավոր հարցերի պատասխանը գտնելու լավագույն հարթակը Tzuk.am-ն է: Սա ինտերնետային հարթակ, որը փորձում է պատասխան տալ այն բոլոր հարցերին, որոնք կարող են օգտակար լինել կանանց հղիության ընթացքում եւ ծննդաբերությունից հետո` փոքրիկին խնամելու ընթացքում:Tzuk.am կայքն արդեն 6 ամսական է: «Արմենպրես»-ի հետ զրույցում կայքի հիմնադիր Մերի Քալանթարյանը շեշտում է, որ այն նախատեսված է մայրիկների և երեխաների համար: «Կայքը երկու գլխավոր բաժիններ ունի` մեկը նախտեսված մայրիկների համար, որտեղ կա բազմակողմանի ինֆորմացիա հղիության պլանավորման, ընթացքի, բարդությունների, հետո արդեն տարբեր տարիքային խմբերի երեխաների խնամքի, դաստիարակության, սնուցման, զարգացման մասին: Նյութերը պատրաստելիս անպայման խորհրդակցում ենք մասնագետների, մանկական բժիշկների, հոգեբանների, գինեկոլոգների հետ: Աշխատում ենք ընթերցողին հասցնել միայն ճշտված ինֆորմացիա»,- ասաց Մերի Քալանթարյանը` հավելելով, որ ընթերցողներին հետաքրքրող հարցերին 15 օրը մեկ պարբերականությամբ պատասխանում են նաեւ մասնագետները:

Երկրորդ մեծ բաժինն արդեն նվիրված է երեխաների ճանաչողությանը: «Ընդգրկուն բաժիններով փորձում ենք ներկայացնել այն ամենն, ինչ կարող է և պետք է իմանա փոքրիկը` տիեզերք, բնություն, կենդանական աշխարհ, հրաշալիքներ, մոլորակի մշակույթը: Մեծ տեղ ենք հատկացնում հայրենաճանաչությանը: Ինչպես ասում էր Թումանյանը, «եթե չճանաչես, չես սիրի»: Մենք կարևորում ենք հայրենաճանաչությունը հենց ամենափոքր տարիքում: Հենց այդ պատճառով պատմությանը, աշխարհագրությանը, տոներին ու հերոսներին անդրադառնում ենք ամենայն մանրամասնությամբ` իհարկե փոքրիկին հատուկ բառապաշարով ու մատչելիությամբ»,- ասաց Մերի Քալանթարյանը:

Ըստ նրա, կայքի ամենակարևոր առաձնահատկություններից մեկն էլ աուդիոհեքիաթներն են: «Այսօր շատ մայրիկներ զբաղված են, աշխատում են, դրան գումարած նաև տնային հոգսերը, միշտ չէ, որ ժամանակ է լինում նստել ու փոքրիկի համար հեքիաթ կարդալ: Մեր աուդիոհեքիաթները կարող են միացնել ու հանգիստ անցնել իրենց գործերին: Կարող են նաև ուղարկել իրենց սիրած հեքիաթի վերնագիրն ու այդ հեքիաթը ևս կընդգրկենք մեր աուդիոհեթիաթների ցանկում»,- ասաց Քալանթարյանը` հավելելով, որ թեպետ կայքն ընդամենը 6 ամսական է, սակայն հասցրելէ ստանալ բազմաթիվ դրական արձագանքներ: Դրանք հիմնականում սփյուռքից են, որտեղ միշտ չէ, որ հասանելի են հայերեն հեքիաթները, նաև հայրնեիքի մասին ճանաչողական տեղեկությունները: Մերի Քալանթարյանի խոսքերով, յուրաքանչյուր թեմայի համար ընտրում են մի քանի աղբյուր եւ օգտվում փորձագետներից: Թիմը մեծ չէ, սակայն համընդհանուր նպատակասլացության միջոցով կարողանում են իրենց առջեւ դրված ծրագրերն իրականացնել:

Հայերեն Русский

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26