Հասարակական

Աշտարակ-Թալին ճանապարհին «Օպել»-ի և «ԳԱԶ 53»-ի բախման հետևանքով տուժել է 2 մարդ

1 րոպեի ընթերցում

Աշտարակ-Թալին ճանապարհին «Օպել»-ի և «ԳԱԶ 53»-ի բախման հետևանքով տուժել է 2 մարդ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 25-ին` ժամը 23.23-ին, տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 22-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Թալին 22-րդ կմ-ում բախվել են «ՕՊԵԼ» մակնիշի 34 VL 666 և «ԳԱԶ 53» մակնիշի 22 LS 435 պետհամարանիշերով ավտոմեքենաները:Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, 1977թ. ծնված Ա. Մ.-ը և 1967թ. ծնված Ս. Ս.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում