1942 թվականին հանձնված «Օսկարը» 79 հազար դոլարով վաճառվել է աճուրդում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկարի» արձանիկը, որը 1942 թվականին հանձնվել է բեմադրող նկարիչ Ջոզեֆ Ռայթին «Նկարիչների լավագույն աշխատանքի» համար «Սիրածս աղջիկ Սելը» ֆիլմում, ԱՄՆ-ի Ռոդ Այլենդում կայացած աճուրդում վաճառվել է 79 հազար 200 դոլարով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:

Ռայթը մահացել Է 1985 թվականին, եւ արձանիկը ժառանգությամբ անցել է նրա եղբորորդուն: Brairbrook Auctions աճուրդային տան ներկայացուցիչ Նենսի Թեյլորը հրաժարվել է հայտնել գնորդի անունը:

Նրա խոսքով՝ սկզբնապես Brairbrook Auctions-ի փորձագետները հազվագյուտ արձանիկը գնահատել են 5 հազար – 30 հազար դոլար, սակայն աճուրդի հենց սկզբից գինը թռել Է մինչեւ 32 հազար դոլար:

Արձանիկն ունի շուրջ 34,3 սանտիմետր (13,5 դյույմ) բարձրություն եւ կշռում Է 3,9 կիլոգրամ (8,5 ֆունտ): Սկզբնապես պարգեւը պատրաստվում Էր բրոնզից, այժմ այն արտադրում Է Չիկագոյում գտնվող R.S.Owens&Company ընկերությունը՝ օգտագործելով հատուկ համահալվածք՝ պատված 24 կարատ ոսկով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում