ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերության մատակարարները iPhone 6-ի սերիական արտադրությունը կսկսեն հուլիսին Չինաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրադրությանը ծանոթ մի աղբյուրի:
Reuters-ը գրում է, որ սմարթֆոնների արտադրությամբ կզբաղվի երկու ընկերություն՝ Hon Hai Precision Industry-ն եւ Pegatron-ը: Առաջին ընկերությունը կարտադրի գաջեթների 70 տոկոսը, երկրորդը՝ 30 տոկոսը:
Նոր iPhone-ը, ըստ որոշ տեղեկությունների, կներկայացվի երկու չափով՝ էկրանի 4,7 եւ 5,5 դյույմ անկյունագծով: Apple-ի վեցերորդ սերնդի սմարթֆոնների շնորհանդեսը սպասվում է երեք ամիս անց: