Խճանկար

Քեթի Փերին առաջարկել է երգ ձայնագրել Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի համար

1 րոպեի ընթերցում

Քեթի Փերին առաջարկել է երգ ձայնագրել Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի երգչուհի Քեթին Փերին ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն Հիլարի Քլինթոնին առաջարկել է երգ ձայնագրել նրա նախընտրական քարոզարշավի համար:

Այս մասին Փերին տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Երգչուհին նաեւ Instagram-ում տեղադրել է Քլինթոնի հետ լուսանկարը: «Ասացի Հիլլարի Քլինթոնին, որը եթե անհրաժեշտություն լինի, ես նրա նախընտրական քարոզարշավի համար երգ կձայնագրեմ, ինչին ի պատասխան Քլինթոնն ասաց, որ դա բարդ որոշում չէ: «Դու արդեն ձայնագրել ես, շարունակիր ամեն ինչ, որ մենք լսենք քո ճիչը (Քլինթոնը նկատի է ունեցել Փերիի Roar երգը, որը մի շարք ռեկորդներ է սահմանել)»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում