Հասարակական

Գառնի-Ջրվեժ ճանապարհին կամրջի տակ հայտնված «Միցուբիշի Մոնտերո»-ի ուղևորն արգելափակվել է մեքենայի մեջ

1 րոպեի ընթերցում

Գառնի-Ջրվեժ ճանապարհին կամրջի տակ հայտնված «Միցուբիշի Մոնտերո»-ի ուղևորն արգելափակվել է մեքենայի մեջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 22-ին` ժամը 21.54-ին, ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Գառնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհի 16-րդ կմ-ում «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի 07 US 963 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., մոտ 65 տարեկան) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել կամրջի տակ, ինչից ուղևոր Ա. Գ..-ն (ծնվ.1955թ.) արգելափակվել է ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարներն Ա.Գ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, տուժածը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում