Խճանկար

Apple-ն արդեն հուլիսին կսկսի «խելացի ժամացույցի» արտադրությունը

1 րոպեի ընթերցում

Apple-ն արդեն հուլիսին կսկսի «խելացի ժամացույցի» արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերության՝ այսպես կոչված «խելացի ժամացույցի» զանգվածային արտադրությունը կսկսվի արդեն հուլիսին Տայվանի ձեռնարկությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ծրագրին մոտ կանգնած մի աղբյուր:

Apple-ի կողմից համակարգչի գործառույթներով օժտված եւ ժամացույց ձեւ ունեցող սարքի թողարկման վերաբերյալ լուրերը շուկայում տարածվել են անցյալ տարվանից: Սարքի անվանումն առայժմ պաշտոնապես չի հայտարարվել, բայց «խնձորային արտադրանքի» երկրպագուներն արդեն այն կոչել են iWatch` ընկերության մյուս գաջեթների՝ iPad-ի եւ iPhone-ի համանմանությամբ:

Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ նորույթի ուղղանկյուն Էկրանի անկյունագծի չափը կկազմի 2,5 դյույմ: «Խելացի ժամացույցի» թվատախտակը փոքր-ինչ դուրս ցցված կլինի ապարանջանից՝ կազմելով կամարի ձեւ: Ժամացույցի համար նախատեսված է սենսորային ինտերֆեյս եւ սարքի անհաղորդալար լրալիցքավորման հնարավորություն:

Արտադրության արդեն աաջին տարում Apple-ը մտադիր Է շուկային մատակարարել 50 միլիոն սարք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում