Խճանկար

Harley Davidson-ը պատմության մեջ առաջին անգամ կներկայացնի Էլեկտրական մոտոցիկլետ

1 րոպեի ընթերցում

Harley Davidson-ը պատմության մեջ առաջին անգամ կներկայացնի Էլեկտրական մոտոցիկլետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտոցիկլետների ամերիկյան հայտնի արտադրող Harley Davidson-ը հունիսի վերջին կսկսի ընկերության պատմության մեջ առաջին մոտոցիկլետի հրապարակային թեստավորումը, որը հանդերձված կլինի Էլեկտրաշարժիչով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով The Verge հրատարակությանը, մոտոցիկլետը, որը մշակվում Է The Verge նախագծի շրջանակներում, կարող Է ժամում մինչեւ 100 կիլոմետր արագություն զարգացնել 4 վայրկյանի ընթացքում, ինչպես նաեւ օժտված Է շարժիչի եզակի ձայնով, որը, ինչպես պնդում են ընկերությունում, անտարբեր չի թողնի մակնիշի երկրպագուներին:

Հունիսի 24-ից ընկերությունն սկսում Է նոր մեքենայի հրապարակային ցուցադրությունը, որը տեղի կունենա ԱՄՆ-ի 30 քաղաքներում: Առաջինը Project LiveWire-ի հետ կկարողանան ծանոթանալ Նյու Յորքի, Բոստոնի եւ Ֆիլադելֆիայի բնակիչները: Project LiveWire –ի շրջագայության օգնությամբ Harley Davidson-ը հույս ունի մոտոցիկլավարների կարծիքները հավաքել ընկերության համար սկզբունքորեն նոր մոտոցիկլետի վերաբերյալ:

Առայժմ ոչինչ հայտնի չԷ այն մասին, թե Harley Davidson-ը երբ նոր նախագիծը կդնի սերիական արտադրության, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում