Խճանկար

Տասնյակ օպտիկական պատրանքներով տեսահոլովակը հիթ է դարձել YouTube-ում

1 րոպեի ընթերցում

Տասնյակ օպտիկական պատրանքներով տեսահոլովակը հիթ է դարձել YouTube-ում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան OK Go այլընտրական ռոք-խումբը թողարկել է նոր երաժշտական տեսագրություն, որտեղ ցուցադրել Է տասնյակ բազմազան օպտիկական պատրանքներ: Hungry Ghosts ալբոմից The Writing's On the Wall անվան ներքո երգի հիման վրա ստեղծված նոր տեսահոլովակը, որը լույս կընծայվի այս տարվա հոկտեմբերին, խոստանում Է դառնալ ոչ պակաս հանրաճանաչ, քան նախորդ A Million Ways եւHere It Goes Again տեսահոլովակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործողության վայրը պահեստն է, որը դարձել Է երաժիշտների «դիտողական» փորձերի դաշտը: Տեսագրության մեջ օգտատերերը կարող են տեսնել զանազան օպտիկական պատրանքներ:

Այսպես, երաժիշտները վերարտադրում են «Քուբ Նեկերի» պատրանքը, քայլում են պատերով, հեծանիվ են քշում գլխիվայր, թռչում են սանդուղքի՝ գոյություն չունեցող աստիճաններով: Մտահղացման իրականացման համար խմբի անդամներից մեկն ստիպված Է եղել սափրել մորուքի կեսը:

Հրապարակման պահից անցած երկու օրվա ընթացքում OK Go-ի տեսահոլովակն արդեն հասցրել Է դիտել ավելի քան երկու միլիոն օգտատեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում