Տարածաշրջանային

Թուրքիայում սիրիացի փախստականնների թիվը գերազանցում է մեկ միլիոնը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում սիրիացի փախստականնների թիվը գերազանցում է մեկ միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի տարի շարունակ Սիրիայում տեղի ունեցող գործողությունների հետևանքով հարևան Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը շարունակում է ավելանալ: Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը սիրիացի փախստականների թվի վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, փոխվարչապետի խոսքերով` Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը ներկա պահին գերազանցել է մեկ միլիոնը:

Բեշիր Աթալայը հայտնել է, որ ներկայում երկրում կա 1 միլիոն 50 հազարից ավել գրանցված սիրիացի փախստական:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարիգրասենյակի տվյալներով` պատերազմի արդյունքում սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 2 միլիոն 800 հազարը: Վերջիններս հաստատվել են հարևան պետություններում` Թուրքիայում, Հորդանանում, Լիբանանում և Իրաքում:

Սիրիայում շուրջ երեք տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 130 հազարը: Զոհված հայերի թիվն անցնում է 100-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում