Խճանկար

Վիետնամի Հանոյ քաղաքը համարվել է 2014թ. ամռան ամենաէժան քաղաքը

2 րոպեի ընթերցում

Վիետնամի Հանոյ քաղաքը համարվել է 2014թ. ամռան ամենաէժան քաղաքը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի Հանոյ քաղաքը համարվել է 2014թ. ամռան զբոսաշրջային ուղղությունների ֆինանսական առումով ամենահասանելի քաղաքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նման եզրակացության հանգել են TripAdvisor կայքի աշխատակիցները՝ համապատասխան հարցում անցկացնելով ավելի էժանագին քաղաքների միջև: Հարցում անցկացնելու ժամանակ հաշվի են առնվել հունիս, հուլիս, օգոստոս ամիսները: Թռիչքը Եվրոպայից և մեկնումը զբոսաշրջիկների համար կարժենան միջինը 1185 դոլար: 2 մեծահասակների համար 4-աստղանի հյուրանոցում մեկ օրվա արժեքը, օդանավակայանից տաքսիով հյուրանոց հասնելը և մեկնելը, ընթրիք ռեստորանում և կոկտեյլը: Պարզվել է՝ ամենահարմար գներն առաջարկում է վիետնամական Հանոյ քաղաքը, որտեղ այդ ամենի արժեքը կկազմի 155,3 դոլար:

TripAdvisor-ի տվյալներով, 2-րդ հորիզոնականում է Ինդոնեզիայի Ջակարտա քաղաքը՝ 161 դոլար, այնուհետև Եգիպտոսի Շարմ էլ Շեյխը՝ 162 դոլար, Թայլանդի Բանկոգը՝164,7 դոլար, Բուլղարիայի Սոֆիան՝ 190,5 դոլար, ՀԱՖ-ի Քեյփթաունը՝ 193,5 դոլար, Հնդկաստանի Մումբայը՝ 193,7 դոլար, Մալազիայի Կուալա-Լումպուրը՝ 198,7 դոլար, Չեխիայի Պրահա քաղաքը՝ 200,7 դոլար և տասնյակը եզրափակում է Հունգարիայի Բուդապեշտ քաղաքը 203,4 դոլարով:

Զբոսաշրջիկների համար ամենաթանկ քաղաքը համարվել է Լոնդոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում