ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sotheby's-ի աճուրդում 9 միլիոն դոլարով վաճառվել է ութանկյուն «Բրիտանական վարդագույն Գվիանա» լեգենդար նամականիշը: Այսպիսով, այն դարձել է աճուրդում վաճառված՝ աշխարհում ամենաթանկ նամականիշը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ֆիլատելիայի արքայադուստր» ոչ պաշտոնական անվանումն ստացած «Բրիտանական վարդագույն Գվիանիան» տպագրվել է 1856 թականին Ջորջթաունում՝ Գայանայի արդի մայրաքաղաքում: Տեղի փոստի կառավարիչը թողարկել է երեք շարք տարբեր արժեքների նամականիշեր, երբ այդ երկիրը, որն այն ժամանակ Մեծ Բրիտանիայի գաղութն Էր, Լոնդոնից չի ստացել նամականիշերի խոստացված խմբաքանակը:
1 ցենտ անվանական գնով ամենաԷժան շարքից այսօրվա դրությամբ պահպանվել է միայն մեկ նամականիշ, որն Էլ վաճառվել է Նյու Յորքում: «Բրիտանական վարդագույն Գվիանան» օգտագործվել Է միայն թերթերի առաքման համար եւ շատ կարճ ժամանակ: Աճուրդի կազմակերպիչների խոսքով՝ դրա արժեքը նախապես գնահատվում Էր 10-ից մինչեւ 20 միլիոն դոլար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: