Փրկարարներն օգնել են արշավորդներին իջնել Սբ. Սպիտակավոր եկեղեցու մոտից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 17-ին, ժամը 17.20-ին տեղեկություն է ստացվել, որ մի խումբ արշավորդներ բարձրացել են Վայոց ձորի մարզիՎերնաշեն գյուղի մոտակայքում գտնվող Սբ. Սպիտակավոր եկեղեցի և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել կունգ-ամենագնացը:
Ժամը 19.50-ի դրությամբ հրշեջ-փրկարարները 8 քաղաքացու տեղափոխել են մոտակա բնակավայր: